«Զուլալ» իսկական հայկական ջուր

Հայաստանում կան բազմաթիվ ջրի տարբեր աղբյուրներ, որոնք ունեն լեռնա–սառցադաշտային ծագում։ Գառնու ջուրը համարվում է լավագույն ջրերից մեկը՝ թե՛ համով, թե՛ քիմիական պարունակությամբ։ Գառնու ջրի մեծ մասը գոյացել է լեռների հալչող սառցադաշտերից Հայաստանի Կոտայքի մարզի բազալտի ճեղքված շերտերում, և  կազմում է ստորգետնյա գետ hոսելով Երևանի տակով։

Կաթնաղբյուր գյուղի մոտ, որը նշանակում է «կաթնային գետ» բազալտի այս ջրատար հորիզոնները գտնվում են փոքր, մինչև 20-30 մ խորություն վրա, և այդ ջուրը արդյունահանվում և մատակարարվում է Երևան։

Մեր ընկերությունը գտնվում է Ջրվեժ գյուղում, Կաթնաղբյուր գյուղից ոչ հեռու, և գտնվում է այս ստորգետնյա գետի անմիջապես վերևում: Մենք հորատել ենք 130 մ խորությամբ ջրհոր (ՀՀ 000171 ԿԱՄ ԱԺ), որտեղից "Զուլալ" ջուրը լցվում է չժանգոտվող պողպատից տանկերի մեջ և դրանից հետո ֆիլտրում` բացառելու բազալտի ամենափոքր մասնիկները, շշալցում:

Մինչ շշալցումը, չնայած նրան որ ջուրը ունի իդեալական մանրէասպան ֆոն, այն անցնում է ուլտրամանուշակագույն և օզոնային ջրի մաքրում, օզոնը քայքայվում է թթվածնի մեջ 24 ժամվա ընթացքում՝ հագեցնելով արդեն շշալցվածր «Զուլալ» ջուրը: Թթվածին բարելավում է ջրի համն ու օգտակարությունը օրգանիզմի համար։

Շշալցումը կատարվում է ամբողջությամբ ավտոմատ կերպով նոր սարքավորումներով, անձնակազմը վերահսկում է միայն մեքենաների աշխատանքը, լիովին բացառվում է անձնակազմի շփումը բաց արտադրանքի հետ:

Շշալցման գործարանը համապատասխանում է սննդամթերքի արտադրության ամենաբարձր չափանիշներին, ինչի մասին վկայում են տարեց տարի մեր ISSO 22000 որակի հավաստագրերը: