Նոր հնարավորություններ ՀՊՏՀ-ի հետ

Յունիոնում մշտապես կարևորվել է սկսնակ մասագետներին աշխատանքի հնարավորություն ընձեռնելը, որը կրելու է շարունակական բնույթ և այս պարագայում դա իրականացվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան-ի հետ համագործակցության արդյունքում։
Նոյեմբերի մեկին Յունիոն ՍՊԸ-ի զարգացման գծով տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան-ի ռեկտոր Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր են կնքել, որի նպատակն է հնարավորություն ընձեռնել ուսանողներին կիրառել կրթության ընթացքում ստացած տեսական գիտելիքները գործնականորեն, ինչպես նաև իրականացնել դեպի աշխատաշուկա մուտք գործելու առաջին քայլերը։ Ըստ կողմերի համաձայնության՝ վերոնշյալ գործընթացներն իրականացվելու են Ընկերությունում պրակտիկաների, սեմինարների, դասընթացների, մասնագիտական քննարկումների, ինչպես նաև համատեղ իրականացվող գիտական աշխատանքների հրապարակման միջոցով։
Նպատակ է դրվել համատեղ աշխատանքի արդյունքում ունենալ բանիմաց և հմուտ կադրեր՝ մարքեթինգի, վաճառքի, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսների և հաշվապահության ոլորտներում։