Դու ՛ որոշիր Հայ Կոլայի համը

Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես ազդեցություն ունենալ այն արտադրանքի վրա, որն ամեն օր վերցնում ես խանութի դարակներից։ Այդպիսի հնարավություն տալիս է «Յունիոն» ընկերությունն իր «Հայ Կոլա»  արտադրանքի սպառողների համար։

Ընկերությունը բարձր գնահատելով իր հաճախորդների հետ մշտական կապ պահպանելու և կարծիքներ ստանալու անհրաժեշտությունը՝ կազմակերպում է համտեսումներ։ Յուրաքանչյուրն, առանց սահմանափակումների, կարող է մասնակցել այդպիսի ակցիաների՝ հնարավորություն ունենալով խանութ այցելելիս հաճելի անակնկալի գալ և տեսնել մեր տաղավարը: Երեք բաժակ, մեկ տեսակ, երեք տարբեր համեր․ կարող ես մոտենալ ու ընտրել քեզ համար լավագույնը։

Ամեն բարցրաձայնված կարծիք գրանցվելու է և մաս դառնալու վիճակագրության։ Այդպիսով, դու կարող ես որոշել ապագա «Հայ Կոլա»-ի համը։